Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը ոչ թե լքել է Հայաստանն ու հայերին, այլ նետել է իր բոլոր ուժերն այս իրավիճակի կարգավորման համար. Զախարովա

13 Նոյեմբեր, 2020 15:52
Ռուսաստանը ոչ թե լքել է Հայաստանն ու հայերին, այլ նետել է իր բոլոր ուժերն այս իրավիճակի կարգավորման համար. Զախարովա

Ռուսաստանը ոչ թե լքել է Հայաստանն ու հայերին, այլ նետել է իր բոլոր ուժերն այս իրավիճակի կարգավորման համար, նախ` քաղաքական, օգտագործելով դրա համար դիվանագիտությունը, միջազգային իրավունքը, բանակցային գործընթացը, այնուհետև տեղափոխել է այնտեղ իր խաղաղապահներին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Բոլոր նրանք, ովքեր այսօր միմյանցից ավելի բարձր են բղավում թերթերում և հեռուստածրագրերում, պետք է հիշեն, որ այս տարածաշրջանի քաղաքացիների, այսօրվա բոլոր բնակիչների անվտանգությունը, խաղաղությունն ու ապագան երաշխավորվում, ապահովվում են ռուս խաղաղապահների կողմից: Սա այն հարցի մասին, թե որքանով է Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված այս տարածաշրջանի կայունությամ»,- ասել է Զախարովան:

 

Լրահոս

Դիտել ավելին