Կարևոր իրադարձություններ

Մակրոնն ընդգծել է Ֆրանսիայի բարեկամական վերաբերմունքը՝ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ․ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

13 Նոյեմբեր, 2020 15:32
Մակրոնն ընդգծել է Ֆրանսիայի բարեկամական վերաբերմունքը՝ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ․ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։

ՀՀ վարչապետը Ֆրանսիայի նախագահին տեղեկատվություն է ներկայացրել հրադադարի մասին նոյեմբերի 10-ին ստորագրած հայտարարության և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին:

Էմանուել Մակրոնը գոհունակությամբ նշել է ռազմական գործողությունների դադարեցման փաստը և ընդգծել Ֆրանսիայի բարեկամական վերաբերմունքը՝ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: Ֆրանսիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել՝ իր նպաստը բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար, կայուն և բոլոր կողմերի համար ընդունելի լուծմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին