Կարևոր իրադարձություններ

Խաղաղապահ ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Լաչինի միջանցքում

13 Նոյեմբեր, 2020 15:10
Խաղաղապահ ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Լաչինի միջանցքում

100 կմ երկարություն ունեցող ՌԴ 15-րդ առանձին խաղաղապահ բրիգադի ենթամիավորումների շարասյունը Գորիսից ուղևորվել է Ստեփանակերտ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ռուսաստանի Դաշնությունից «Իլ-76» ռազմական ինքնաթիռներով Երևան՝ «Էրեբունի» օդանավակայան բերված շարասյունն ընդգրկում է զրահափոխադրիչներ, շարժիչային տրանսպորտային միջոցներ և նյութատեխնիկական աջակցություն:

Խաղաղապահ բրիգադի առաջապահ ստորաբաժանումները տեղակայել են 4 դիտակետ՝ «Հարավային» պատասխանատվության գոտում:

Խաղաղապահ զորամասերի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Լաչինի միջանցքում և Լաչինի ճանապարհի մի մասում՝ Լիսագորում: Այդ հատվածում 6 ժամանակավոր դիտակետ է տեղադրվել:

Ընդհանուր՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում տեղակայվել է 10 դիտակետ:

Նրանց վերապահված է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ տեղեկատվություն հավաքելու, այդ մասին խաղաղապահ ուժերի հրամանատարությանը անհապաղ տեղեկացնելու, նաև տարանցիկ երթևեկության անվտանգության կանոնների պահպանման ու խաղաղ բնակչության դեմ անօրինական գործողությունները ճնշելու գործը:

Սա կօգնի խաղաղության հաստատմանն ու փախստականների վերադարձին:

Նրանք շփման գծի երկայնքով պարեկությունը, ավտոշարասյունների, բեռների ուղեկցումը:

Խաղաղապահ զորակազմը համալրված է ժամանակակից զենքերով, ռազմական և հատուկ տեխնիկայով, այդ թվում՝ BTR-82A զրահամեքենաներով, «Тигр» и «Тайфун» զրահամեքենաներով:

 

Լրահոս

Դիտել ավելին