Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ. որոշվել է նոյեմբերի 22-ը հայտարարել նահատակված հերոսների հիշատակի օր

13 Նոյեմբեր, 2020 14:16
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ. որոշվել է նոյեմբերի 22-ը հայտարարել նահատակված հերոսների հիշատակի օր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը հանդես են եկել կոչով՝ հաջորդ կիրակին՝ նոյեմբերի 22-ը, հայտարարել արցախյան ազատամարտում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր և աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն:

 

Լրահոս

Դիտել ավելին