Կարևոր իրադարձություններ

Իզմիրում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող 5 քաղաքացի

13 Նոյեմբեր, 2020 13:32
Իզմիրում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող 5 քաղաքացի

Իզմիրի ոստիկանության բաժանմունքի հակաահաբեկչական  թիմը, «բրիքեթչի» ծածկագիրը օգտագործող և ավելի վաղ Ադանայում ձերբակալված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ Մահմուդ Օզդենի հետ ենթադրյալ կապեր ունեցող 5 քաղաքացու բերման ենթարկելու գործողություն է սկսել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

Գործողության ընթացքում բոլոր կասկածյալները բերման են ենթարկվել:

Ահաբեկչական կազմակերպության անդամ Մահմուդ Օզդենը ձերբակալվել է օգոստոսի 31-ին: Նա զբաղված է եղել ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար զինյալների հավաքագրմամբ, ինչպես նաև ծրագրեր է ունեցել նրանց միջոցով առևանգել թուրք քաղաքական գործիչների և նրանց տեղափոխել Սիրիա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին