Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը բարձր է գնահատում հարաբերությունները Հայաստանի հետ. Պեսկով

13 Նոյեմբեր, 2020 13:19
Ռուսաստանը բարձր է գնահատում հարաբերությունները Հայաստանի հետ. Պեսկով

Ռուսաստանի նկատմամբ դավաճանության մեղադրանքները` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանին իբր աջակցության բացակայության պատճառով, բացարձակապես անհիմն են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանը գնահատում է իր հարաբերությունները Հայաստանի հետ, մենք Հայաստանի հետ անդամակցում ենք ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին, Հայաստանը մի երկիր է, որի հետ դարեր շարունակ հարաբերություններ ենք կառուցել, և նույնը ունենք ադրբեջանցիների հետ: Մենք գնահատում ենք մեր բարեկամությունը, պատմական բարեկամությունն Ադրբեջանի ժողովրդի և Հայաստանի ժողովրդի հետ. միայն այս մոտեցումը թույլ տվեց Ռուսաստանին խաղալ անաչառ միջնորդի դեր Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում», - ասել է Պեսկովը RT-ին տված հարցազրույցում ։

 

Լրահոս

Դիտել ավելին