Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերի 12-13-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 35 դեպք. օպերատիվ իրավիճակը Հանրապետությունում

13 Նոյեմբեր, 2020 11:47
Նոյեմբերի 12-13-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 35 դեպք. օպերատիվ իրավիճակը Հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 35 դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մասնավորապես՝ զենք-զինամթերքի առգրավման՝ 7, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու, ծեծի ու ընտանեկան բռնության՝ 2-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, սպանության սպառնալիքի և փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 4 հետախուզվող։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար. 2 մարդ զոհվել է, 38-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին