Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն կարևորել է մշակութային ժառանգության պաշտպանությունը Լեռնային Ղարաբաղում

13 Նոյեմբեր, 2020 11:17
ԵՄ-ն կարևորել է մշակութային ժառանգության պաշտպանությունը Լեռնային Ղարաբաղում

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որի ընթացքում կարևորել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանությունը: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը՝ հղում անելով ԵՄ արտաքին քաղաքականության հայտարարությանը:

«Գերագույն ներկայացուցիչը երկու նախարարների հետ զրույցներում շեշտել է խաղաղության և հաշտության հաստատման կարևորությունը և դրա հետ կապված` միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների պահպանումն ու տեղական համայնքների համար մշակութային ժառանգության, դրա արժեքների ու նշանակության պաշտպանությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել մարդասիրական օգնություն ցուցաբերել՝ հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչության կարիքների բավարարման համար, և արտակարգ օգնության համար արդեն հատկացրել է մոտ 1 մլն եվրո։

Բորելը նաև ընդգծել է ԵՄ հանձնառությունը՝ «շարունակելու աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ստեղծված ձևաչափին»:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին