Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը խնդրել է ՌԴ ՊՆ-ին միջանցք ապահովել դեպի Շուշի․ WarGonzo

13 Նոյեմբեր, 2020 10:53
Ադրբեջանը խնդրել է ՌԴ ՊՆ-ին միջանցք ապահովել դեպի Շուշի․ WarGonzo

Ադրբեջանը խնդրել է ՌԴ ՊՆ-ին միջանցք ապահովել դեպի Շուշի։ Այս մասին հայտնում է WarGonzo-ի տելեգրամյան ալիքը՝ հղում անելով ՊՆ-ում իր աղբյուրներին։ 

«Ինչպես հայտնում են ՌԴ ՊՆ-ում WarGonzo-ի աղբյուրները՝ ադրբեջանական կողմը չի վերահսկում քաղաքի փաստացի ոչ մի մուտք:

Այսինքն, այժմ հնարավոր չէ Բաքվում ավտոբուս նստել ու հասնել Շուշի։ Միակ հնարավոր երթուղին հատուկջոկատային է՝ Հադրութից այն նույն «դժոխքի ձորով»։ Սակայն այնտեղ նույնիսկ գրունտային ճանապարհ չկա, բացառությամբ թրթուրավոր տեխնիկայի հետքերի, որն Ադրբեջանի ԶՈւ-ն հիմա մտցնում է Շուշի։ Այդ իսկ պատճառով մինչ այժմ քաղաքից որևէ ռեպորտաժ չկա։

Որքանով իրեն հայտնի է WarGonzo-ին՝ ՌԴ ՊՆ-ն չի ծրագրում ադրբեջանական կողմին տրամադրել համաձայնությամբ չնախատեսված որևէ հավելյալ տրասպորտային միջանցք», – ասված է հաղորդագրության մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին