Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505,5
    515

  • EUR

    596,5
    612,5

  • RUB

    6,55
    6,85

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Երևանի Շինարարների փողոցում․ այրվել են ավտոմեքենայի դիմային հատվածը և սրահը

13 Նոյեմբեր, 2020 10:28
Հրդեհ Երևանի Շինարարների փողոցում․ այրվել են ավտոմեքենայի դիմային հատվածը և սրահը

Նոյեմբերի 13-ին, ժամը 02:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 15/1 շենքի դիմաց այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։38-ին, մարվել՝ 02։59-ին։

Այրվել են ավտոմեքենայի դիմային հատվածը և սրահը՝ մասամբ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին