Կարևոր իրադարձություններ

Վթար Ապարան-Կայք ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

13 Նոյեմբեր, 2020 09:40
Վթար Ապարան-Կայք ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

Նոյեմբերի 13-ին, ժամը 00։25-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կայք գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ապարան-Կայք ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գոռ Ե., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել դաշտամիջյան հատվածում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Արտակ Հ․-ն հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ։

Փրկարարները մյուս ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս ևս հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին