Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    516

  • EUR

    615
    631

  • RUB

    6,8
    7,08

Կարևոր իրադարձություններ

Վթար Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

13 Նոյեմբեր, 2020 00:23
Վթար Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Նոյեմբերի 12-ին, ժամը 21։21-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz C-Class» և «ՎԱԶ-2108» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes-Benz C-Class» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Արման Հ.-ն (ծնված 1993 թ․), Սարգիս Պ․-ն (ծնված 1996 թ.), Մանուկ Դ․-ն (ծնված 1984 թ.), Լևոն Բ․-ն (ծնված 1989 թ.), Ռազմիկ Ք․-ն (ծնված 1995 թ.) և «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արթուր Հ․-ն (ծնված 1980 թ.) հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։ «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Օնիկ Ե․-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին