Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը դուրս է եկել խմբակցությունից

12 Նոյեմբեր, 2020 23:53
Հեղինակ՝ Վարդան Աթաբեկյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը դուրս է եկել խմբակցությունից

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ես' մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։
Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ' հայտարարում եմ.
1. Դուրս եմ գալիս ԱԺ <Իմ Քայլը> խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։
2. Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։ Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում։
Աստված մեզ պահապան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին