Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    506,5
    512,5

  • EUR

    603,5
    617,5

  • RUB

    6,6
    6,88

Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը և Թուրքիան նոյեմբերի 13-ին կքննարկեն Արցախի մասին համաձայնագրի մարտավարական և տեխնիկական մանրամասները

12 Նոյեմբեր, 2020 22:58
Ռուսաստանը և Թուրքիան նոյեմբերի 13-ին կքննարկեն Արցախի մասին համաձայնագրի մարտավարական և տեխնիկական մանրամասները

ՏԱՍՍ-ը գրում է․ Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները նոյեմբերի 13-ին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի մարտավարական և տեխնիկական մանրամասները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Վաղը ընդլայնված պատվիրակություն կժամանի Ռուսաստանից: Կքննարկվեն մարտավարական և տեխնիկական հարցեր այն մասին, թե ով որտեղ կտեղակայվի և ով ինչով կզբաղվի տարածաշրջանում»,- ասել է նա, հավելելով, որ «Թուրքիան գտնվում է կարգավորման կենտրոնում»:

«Մենք և բանակցությունների սեղանի շուրջ ենք, և «երկրի վրա»: Ոչ մի «կատարված փաստի» մասին խոսք չկա: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի միջև տեսակապով բանակցություններից հետո ստորագրվել է հուշագիր՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին: Այն տեղակայված կլինի Ադրբեջանի տարածքում: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին