Կարևոր իրադարձություններ

Եթե Ռուսաստանն առաջնորդվեր այդ սկզբունքով, պատասխանը ջախջախիչ կլիներ. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դեսպանի հայտարարությանը

12 Նոյեմբեր, 2020 22:06
Եթե Ռուսաստանն առաջնորդվեր այդ սկզբունքով, պատասխանը ջախջախիչ կլիներ. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դեսպանի հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի տարածքում Մի-24 ուղղաթիռի կործանման մասին Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հայտարարությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։ Դիվանագետը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «պատերազմը պատերազմ է, ամեն ինչ հնարավոր է»։

«Դա մեծ սխալ է։ Եթե Ռուսաստանը հետևեր «պատերազմը պատերազմ է» սկզբունքին, ապա պատասխանը ջախջախիչ կլիներ։ Իսկ Մոսկվայում ընդունել են Բաքվի խոսքերը մեղքի ընդունման մասին և ներողությունները», – հայտարարել են ՌԴ արտաքին գերատեսչությունից՝ ի պատասխան Ադրբեջանի դեսպանի խոսքերի։

Ռուսաստանի արտգործնախարարությունում նաև ընդգծել են, որ Մոսկվան ակնկալում է շուտափույթ հետաքննություն և մեղավորների պատժում, ինչպես այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Գերատեսչությունում հույս են հայտնել, որ Բաքուն «այլևս իրեն թույլ չի տա ոչ մի երկիմաստ հայտարարություն ողբերգական դեպքի առնչությամբ»։

 

Լրահոս

Դիտել ավելին