Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    508,5
    514,5

  • EUR

    612
    628

  • RUB

    6,67
    6,97

Կարևոր իրադարձություններ

Թագուհի Թովմասյանն Արցախում հանդիպել է Արտակ Բեգլարյանի հետ

12 Նոյեմբեր, 2020 21:47
Հեղինակ՝ Թագուհի Թովմասյան
Թագուհի Թովմասյանն Արցախում հանդիպել է Արտակ Բեգլարյանի հետ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Արցախում շարունակումմ է իր հանդիպումները․

Արցախի դեմ սանձազերծված այս պատերազմն աննախադեպ էր նաև թուրք-ադրբեջանա-ահաբեկչական խմբավորումների կողմից մարդու միջազգայնորեն ճանաչված իրավունքների կոպիտ խախտումների և ոտնահարումների առումով։
Արցախում հանդիպեցի նաև պատերազմի ողջ ընթացքում անգնահատելի աշխատանք կատարած՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ։

Բովանդակային քննարկում ունեցանք թուրք-ադրբեջանա-ահաբեկչական խմբավորումների պատերազմական հանցագործությունների, Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի խախտումների վերաբերյալ։
Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել իրենց երկրում անվտանգ ապրելու՝ Արցախի տեղահանված հայության իրավունքների վերաբերյալ հարցին այն առումով, որ քննարկել ենք, թե մեր այս հայրենակիցների անվտանգ կյանքը, որը նաև երաշխավորվելու է ռուս խաղաղապահներով, ինչպես է իրականություն դառնալու։
Շատ գործ կա անելու, պիտի շատ աշխատենք։ Հանգիստ օրերը պետք է մոռանանք։ Մեր հայրենիքը վիրավոր է։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին