Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ-ն պետք է քայլեր ձեռնարկի Հայաստանին պարտադրված զինադադարի առնչությամբ․ ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չու

12 Նոյեմբեր, 2020 19:46
ԵԱՀԿ-ն պետք է քայլեր ձեռնարկի Հայաստանին պարտադրված զինադադարի առնչությամբ․ ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չու

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն Twitter-ում գրառում է կատարել՝ ԱՄՆ-ին կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունը։

«ԵԱՀԿ-ն պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանին պարտադրված զինադադարի առնչությամբ։ Ես պետքարտուղարությանը կոչ եմ անում անհապաղ գործողություններ ձեռնարկել այս հարցում և, վերջապես, ճանաչել Արցախը», – գրել է կոնգրեսականը։

Պատերազմի վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ջուդի Չուն բազմիցս մտահոգություն էր հայտնել Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին