Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505,5
    515

  • EUR

    596,5
    612,5

  • RUB

    6,55
    6,85

Կարևոր իրադարձություններ

ՄԻՊ-ի արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ, ինչպես նաև ՁՊՎ

12 Նոյեմբեր, 2020 18:36
Հեղինակ՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
ՄԻՊ-ի արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ, ինչպես նաև ՁՊՎ

Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ, ինչպես նաև ՁՊՎ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահին մեկնել են Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ ակցիաներ իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով:

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։

Պաշտպանի աշխատակազմի մեկ այլ խումբ մեկնել է Ոստիկանության Երևանի վարչության ձերբակալվածների պահման վայր (ՁՊՎ)՝ ավելի վաղ հավաքների ժամանակ ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է նաև տեղի ունեցող հավաքների մշտադիտարկում:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին