Կարևոր իրադարձություններ

Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը․ խոսնակ

12 Նոյեմբեր, 2020 17:48
Հեղինակ՝ Արման Մուսինյան
Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը․ խոսնակ

Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Արցախում հաստատված զինադադարից հետո ստեղծված իրավիճակի և Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիների վերաբերյալ»:

 

Լրահոս

Դիտել ավելին