Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել՝ Հայաստանի տարածքում Մի-24 ուղղաթիռի խոցման դեպքի առիթով

12 Նոյեմբեր, 2020 17:06
Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել՝ Հայաստանի տարածքում Մի-24 ուղղաթիռի խոցման դեպքի առիթով

Ռուսաստանի ռազմական քննիչները քրեական գործ են հարուցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական Մի-24 ուղղաթիռի կործանման դեպքի առիթով։ Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

«Քրեական գործը հարուցվել է ՌԴ Քրեական օրենսգրքի 351-րդ հոդվածով (թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտում)», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նա հստակեցրել է, որ ներկայումս ռուս ռազմական քննիչները Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ «նախնական քննչական գործողություններ են իրականացնում»: Նրանք ուսումնասիրել են դեպքի վայրը, նշանակել մի քանի փորձաքննություններ, այդ թվում՝ թռիչքատեխնիկական ։

Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 351-րդ հոդվածը նախատեսում է պատիժ՝ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին