Կարևոր իրադարձություններ

ԼՂ-ում ռուս խաղաղապահները տարեկան առնվազն երկու անգամ հերթափոխ կիրականացնեն

12 Նոյեմբեր, 2020 15:55
ԼՂ-ում ռուս խաղաղապահները տարեկան առնվազն երկու անգամ հերթափոխ կիրականացնեն

Լեռնային Ղարաբաղում տարեկան առնվազն երկու անգամ կիրականացվի ռուս խաղաղապահների հերթափոխ: Այս մասին նշված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված հրամանագրում, որում հստակեցվում են խաղաղության ապահովման մի շարք դրույթներ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հրամանագրով ՌԴ պաշտպանության նախարարությանը հանձնարարվում է տարեկան առնվազն երկու անգամ փոխարինել խաղաղապահ զորակազմի անձնակազմը, նաև ռազմական տեխնիկան՝ ըստ անհրաժեշտության:

 

 

Լրահոս

Դիտել ավելին