Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

12 Նոյեմբեր, 2020 15:47
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

Մենք շփվում ենք մեր հայ գործընկերների հետ, երեկ նախագահ Պուտինը շփվել է վարչապետ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է RT։

Լավրովը հավելել է, որ նոյեմբերի 12-ի առավոտյան ինքը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ ինքը համոզված է, որ հայկական կառավարությունը հասկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ իր պատասխանատվության ողջ չափը և գիտակցում է, որ հրադադարի մասին պայմանավորվածությունների տակ է ստորագրել՝ ելնելով իր ժողովրդի բարձրագույն շահերից։

«Եվ ես համոզված եմ, որ այդ համաձայնագրի ամբողջականությունը կպահպանվի և այն կկատարվի»,- ասել է նա:

Նա նաև նշել է, որ չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

«Երեկ ես խոսեցի Ադրբեջանի արտգործնախարարի հետ, որը նույնպես հաստատել է իր հետաքրքրությունը՝ շարունակելու համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- ընդգծել է Լավրովը:


 

Լրահոս

Դիտել ավելին