Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության կազմը չի ընդլայնվելու․ ՌԴ ԱԳ նախարար

12 Նոյեմբեր, 2020 15:27
ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության կազմը չի ընդլայնվելու․ ՌԴ ԱԳ նախարար

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության կազմը, որում ներառված են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, չի ծրագրվում ընդլայնել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Եռանախագահության կազմը՝ Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա, ընդլայնելու որևէ ծրագիր չկա։ Մենք մշտական կապի մենք ենք, երեկ ես զրուցել եմ Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Իմ աշխատակիցները կապի մեջ են ամերիկյան ներկայացուցիչների հետ, որոնք ապահովում են Լեռնային Ղարաբաղի հարցով համանախագահության աշխատանքը»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը նշել է նաև, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում սպասում են Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներին, որոնք մանրամասն կտեղեկացնեն վերջին զարգացումների մասին։


 

Լրահոս

Դիտել ավելին