Կարևոր իրադարձություններ

Ոչ մի թուրք խաղաղապահ չի ուղարկվի Լեռնային Ղարաբաղ․ Լավրով

12 Նոյեմբեր, 2020 14:48
Ոչ մի թուրք խաղաղապահ չի ուղարկվի Լեռնային Ղարաբաղ․ Լավրով

Որևէ թուրք խաղաղապահ Ղարաբաղ չի ուղարկվելու: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ТАСС-ը:

«Թուրքիայի Հանրապետության ոչ մի խաղաղապահ ստորաբաժանում չի ուղարկվի։ Այս մասին հստակ ասվում է ղեկավարների հայտարարությունում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովը հայտնել է, որ թուրք դիտորդների տեղաշարժի սահմանները կսահմանափակվեն Ադրբեջանում դիտորդական կենտրոնով: Լավրովի խոսքով, չկա նախանշան այն բանի, որ որևէ մեկը փորձում է խափանել Ղարաբաղի շուրջ ձեռք բերված համաձայնությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին