Կարևոր իրադարձություններ

Եթե կորսվեր Ստեփանակերտը, կկորսվեին Ասկերանն ու Մարտակերտը՝ մեր 20,000 զինվորները կզոհվեին․ Փաշինյան (տեսանյութ)

12 Նոյեմբեր, 2020 14:39
Եթե կորսվեր Ստեփանակերտը, կկորսվեին Ասկերանն ու Մարտակերտը՝ մեր 20,000 զինվորները կզոհվեին․ Փաշինյան (տեսանյութ)

Եթե կորսվեր Ստեփանակերտը, կկորսվեին Ասկերանն ու Մարտակերտը՝ մեր 20,000 զինվորները կզոհվեին։ Այս մասին ժողովրդին ուղղված իր ուղեձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատերը, իհարկե, կարող են ասել, որ եթե արդեն կորցրել էինք Հադրութը, Շուշին, կարող էինք կորցնել նաեւ Ստեփանակերտը, եւ դրանից շատ բան չէր փոխվի: Իրականությունը, սակայն, մի փոքր այլ է, որովհետեւ եթե կորսվեր Ստեփանակերտը, որը, ինչպես արդեն հրապարակային ելույթով հաստատեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, այդ պահին մեծ հաշվով անպաշտպան էր, դրանից հետո անխուսափելիորեն կորսվելու էր Ասկերանը, Մարտակերտը, ընդ որում՝ չափազանց կանխատեսելիորեն, որովհետեւ այս քաղաքները պատերազմի մեկնարկի պահին թիկունք էին, առաջնագծից բավական հեռու եւ պաշտպանական կառույցներ ու ամրություններ չունեին։ Նաեւ չկային մարտունակ այնքան ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին իրականացնել այս քաղաքների պաշտպանությունը:

Իսկ ի՞նչ տեղի կունենար այս քաղաքների անկումից հետո. Պաշտպանության բանակի երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ պաշտպանական շրջանները կհայտնվեին հակառակորդի շրջափակման մեջ, ինչը նշանակում է, որ մեր ավելի քան 20 հազար զինվորներ եւ սպաներ կհայտնվեին հակառակորդի զորքերի կողմից օղակված վիճակում՝ անխուսափելիորեն հայտնվելով զոհվելու կամ գերեվարվելու հեռանկարի առջեւ: Այս պայմաններում, հասկանալիորեն, անխուսափելի կլիներ նաեւ Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանների անկումը՝ հանգեցնելով ամբողջական աղետի»,- ասաց Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին