Կարևոր իրադարձություններ

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչներին (տեսանյութ)

12 Նոյեմբեր, 2020 14:03
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչներին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակվող քաղաքական խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչների հետ՝ կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության, երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ:

«Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել փաստաթղթի և դրա պայմանների առնչությամբ՝ ներկայացնելով իրենց տեսակետները, դիրքորոշումը և առաջարկությունները:

Հանդիպմանն ընդգծվել է երկրում կայունության պահպանման և համազգային համերաշխության կարևորությունը: 

 

Լրահոս

Դիտել ավելին