Կարևոր իրադարձություններ

ԼՂ-ում խաղաղապահ առաքելությանը թուրքական ԶՈՒ-ի մասնակցության հարց չի քննարկվել․ Պեսկովը դարձյալ հերքել է թուրքական կողմի հայտարարությունները

12 Նոյեմբեր, 2020 13:43
ԼՂ-ում խաղաղապահ առաքելությանը թուրքական ԶՈՒ-ի մասնակցության հարց չի քննարկվել․ Պեսկովը դարձյալ հերքել է թուրքական կողմի հայտարարությունները

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում թուրք խաղաղապահների մասնակցությունը անհնար է առանց Երեւանի եւ Բաքվի համաձայնության, սակայն այդ հարցը չի քննարկվել: Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ТАСС-ը։

Պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է Ռուսաստանը համաձայնել տարածաշրջանում թուրք խաղաղապահների ներկայությանը, Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ «այդ թեման չի քննարկվել»:

«Սա չի կարող քննարկման առարկա լինել միայն Մոսկվայի և Անկարայի միջև: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնվեն դրան»,- հայտարարել է Պեսկովը՝ հավելելով, որ նման պայմանավորվածություն չի եղել:


 

Լրահոս

Դիտել ավելին