Կարևոր իրադարձություններ

Պատերազմական հանցագործությունների վերաբերյալ բազմաթիվ ապացույցներ են ներկայացվել ՄԻԵԴ․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

12 Նոյեմբեր, 2020 12:38
Պատերազմական հանցագործությունների վերաբերյալ բազմաթիվ ապացույցներ են ներկայացվել ՄԻԵԴ․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործություններ իրականացնելու վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Այս պահին ավելի մեծ փաթեթ է պատրաստվում ՄԻԵԴ ուղարկելու նպատակով:

ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասել է, որ պատերազմի սկսման հենց առաջին օրվանից շատ փաստաթղթեր են ներկայացվել ՄԻԵԴ, և «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ու Թուրքիայի» գործերով այդ երկրների նկատմամբ դատարանի կողմից միջանկյալ միջոց է կիրառվել:

«Դրան զուգահեռ, սեպտեմբերի 27-ից՝ գրեթե ամենօրյա ռեժիմով, օր է եղել՝ նաև երկու անգամ, հավաքագրված փաստերը, ապացույցներն ուղարկվել են ՄԻԵԴ, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների հետ կապված»,- ասել է Եղիշե Կիրակոսյանը:

Մասնավորապես, ապացույցներ են ներկայացվել, ներկայում էլ պատրաստվող փաթեթում ներառվելու են փաստեր, ապացույցներ խաղաղ բնակիչների սպանության, արգելված զենքերի, այդ թվում՝ քիմիական տարրեր պարունակող զենքերի օգտագործման, ոչ ընտրանքային հարձակումների, Ադրբեջանի իշխանության ներքո հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի, մշակութային արժեքների վնասման, ոչնչացման մասերով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին