Կարևոր իրադարձություններ

Արցախի անվտանգության գրասենյակի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել

12 Նոյեմբեր, 2020 12:28
Արցախի անվտանգության գրասենյակի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել

ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակը հաղորդագրություն է տարածել․

«Հարգելի´ գործընկերներ,

Դիմում եմ ներկայացրել ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարին՝ ինձ ազատելու ԱԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնից, որը զբաղեցնում եմ ս.թ. հուլիսի 20-ից:

Այսպիսի որոշումը պայմանավորված է իմ քաղաքական հայացքներով. այն է՝ մեզ վստահության քվեով օժտած ժողովրդին տված խոստումներին հավատարիմ մնալը, մասնագիտական գործունեության ընթացքում բացառապես ազգային գործունեություն ծավալելը, երկրի կայուն զարգացմանը ծառայելը:

Միտված լինելով ԱՀ ԱԽ և ԱԽ քարտուղարի բնականոն գործունեության ապահովմանը՝ ԱՀ ԱԽ գրասենյակը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ազգային անվտանգության բնագավառում մշակում էր ոլորտային բարեփոխումների ռազմավարական մոտեցումներ, որոնց մի մասը քննարկվել և հաստատվել է ԱԽ նիստերում: Իմ աշխատանքային գործունեության ընթացքում առաջնորդվել եմ իմ քաղաքական թիմի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի գաղափարախոսությամբ, պետական մտածողությամբ և միասնականության սկզբունքով:

Շնորհակալություն եմ հայտնում ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանին՝ վստահության, ԱԽ գրասենյակի աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի համար:

ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար
Գ. Նազլուխանյան»

 

Լրահոս

Դիտել ավելին