Կարևոր իրադարձություններ

ԱՀ անվտանգության գրասենյակի վարչության պետն աշխատանքից ազատման դիմում է գրել

12 Նոյեմբեր, 2020 12:03
Հեղինակ՝ Անուշ Դոլուխանյան
ԱՀ անվտանգության գրասենյակի վարչության պետն աշխատանքից ազատման դիմում է գրել

ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակի վարչության պետ Անուշ Դոլուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի´ գործընկերներ,

Դիմում եմ ներկայացրել ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Գագիկ Նազլուխանյանին՝ ինձ ազատելու վարչության պետի պաշտոնից, որը զբաղեցնում եմ ս.թ. հուլիսի 20-ից:

Այսպիսի որոշումը պայմանավորված է իմ քաղաքական հայացքներով. այն է՝ մեզ վստահության քվեով օժտած ժողովրդին տված խոստումներին հավատարիմ մնալը, մասնագիտական գործունեության ընթացքում բացառապես ազգային գործունեություն ծավալելը, երկրի կայուն զարգացմանը ծառայելը:

ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակը, հաղթահարելով ուղղորդված մաղձը, հաջողեց մշակելու ոլորտային բարեփոխումների հայեցակարգային և ռազմավարական մոտեցումներ, ցավոք՝ չհասցրեց ներդնել: Ինձ վստահվել էր մշակելու մեր երկրի առանցքային ոլորտների կայուն զարգացման ուղենիշներ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, որի ճանապարհին սկզբունքորեն առաջնորդվել եմ ազգային շահերով, պետական մտածողությամբ և անվտանգային առաջնահերթություններով:

Շնորհակալություն եմ հայտնում ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանին՝ վստահության համար, ԱԽ գրասենյակի աշխատակազմի, այլ գերատեսչությունների և զանգվածային լրատվամիջոցների իմ գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար:

ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակի վարչության պետ
«Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ
Ա. Վ. Դոլուխանյան»

 

Լրահոս

Դիտել ավելին