Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը. ТАСС

12 Նոյեմբեր, 2020 10:47
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը. ТАСС

Ռուսաստանը փակ քննարկումների ժամանակ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին։

«Ռուսաստանն այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հայտնեց Մոսկվայի, Բաքվի և Երևանի կողմից ԼեռնայինՂարաբաղում հրադադարի մասին ձեռք բերված համաձայնության մասին», - նշել է ТАСС-ի զրուցակիցը։

Նշվում է, որ հանդիպումն անցել է փակ ձևաչափով։

 

Լրահոս

Դիտել ավելին