Կարևոր իրադարձություններ

Պետք է համախմբվել՝ փորձելով վերացնել պատերազմի վտանգները. «Ժողովուրդ»

12 Նոյեմբեր, 2020 08:26
Պետք է համախմբվել՝ փորձելով վերացնել պատերազմի վտանգները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների ընդունած հայտարարությունը փոթորկել է Հայաստանը:

Երկու օր է՝ քաղաքացիներն իրենց անհամաձայնություն են հայտնում այդ որոշմանը, իսկ երեկ էլ արդեն հանրահավաքի փորձ եղավ՝ 17 քաղաքական ուժերի համակիրների մասնակցությամբ:

17 կուսակցության թվում են նախկին իշխանություն «Հանրապետական» կուսակցությունը, խորհրդարանական մեծությամբ երկրորդ ուժը` «Բարգավաճ Հայաստանը», Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը, ինչպես նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունն ու մի շարք այլ կուսակցություններ:

Մեծ թվով մարդկանց բերման ենթարկեցին, երթ տեղի ունեցավ դեպի կառավարություն, ապա Ազգային ժողով:

Այսինքն՝ պատերազմի ավարտից հետո վտանգված է հայրենիքի անվտանգությունն ու բարեկեցությունը եւ քաղաքացիական խժդժությունները, քաղաքական նոր գործընթացները կարող են բացասական ազդեցություն ունենալ առաջին հերթին երկրի անվտանգության համար: Եվ այս ընթացքում օրհասական է աշխատել այն ուղղությամբ, որ լինի անվտանգություն, խաղաղություն եւ բարեկեցություն:

Արդեն մի քանի օր է՝ պարալիզացված է պետական գերատեսչությունների աշխատանքը, Ազգային ժողովը նիստ չի գումարում, առկախված է բյուջեի նախագծի քննարկումը, այլ հարցեր լուծում չեն ստանում, որը իր բացասական ազդեցությունն է թողնելու:

Դրա փոխարեն պետք է համախմբվել՝ փորձելով վերացնել պատերազմի վտանգները եւ ոտքի կանգնել:

Ավելի մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին