Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510
    521

  • EUR

    604
    620

  • RUB

    6,67
    6,97

Կարևոր իրադարձություններ

Ովքեր են ցանկացել, որ թուրք «խաղաղապահներ» տեղեկայվեն հակամարտության գոտում. «Փաստ»

12 Նոյեմբեր, 2020 08:05
Ովքեր են ցանկացել, որ թուրք «խաղաղապահներ» տեղեկայվեն հակամարտության գոտում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի հայտարարությունից ընդամենը ժամեր անց թշնամական պետությունները սկսեցին հայտարարել, թե ռուսական խաղաղապահների հետ կանգնելու են նաև թուրք «խաղաղապահները»: Սա նույն օրը հերքեցին թե՛ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, թե՛ Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակը:

Այդուամենայնիվ, թուրք-ադրբեջանական տանդեմը չի հանդարտվում և շարունակում է այս թեզն առաջ մղել: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս թեման բավականին բուռն քննարկումների պատճառ է եղել:

Ըստ մեր աղբյուրների՝ թուրքական «խաղաղապահների» ներկայության գաղափարին ակտիվորեն աջակցում է հավաքական առումով Արևմուտքը, իսկ առավել շահագրգիռ է եղել Ջորջ Սորոսն իր հասարակական և քաղաքական ցանցով:

Պատճառը միայն մեկն է՝ թույլ չտալ Ռուսաստանի ազդեցության էլ ավելի մեծացումը տարածաշրջանում: Բայց որպեսզի չափազանց ծայրահեղ չերևա թուրքերի հայտնվելը Արցախում, առաջարկվել է մեխանիզմ, ըստ որի՝ ռուսները «կանգնում» են հայերի կողմից, թուրքերը՝ ադրբեջանցիների, այսինքն՝ հայերը թուրքի երես չեն տեսնում:

Սակայն պտտվող տեղեկությունների համաձայն, ռուսական կողմը կտրուկ դեմ է արտահայտվել և կարողացել է կանխել նման մտադրությունները: Գոնե հայտնի հայտարարության մեջ նման որևէ տառ անգամ չկա: Այնտեղ միայն նշված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների մասին՝ 5 տարի ժամկետով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին