Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այսօր նշում են, թե տեղյակ չեն եղել առաջնագծի զարգացումներին՝ ազնիվ չեն հասարակության առաջ․ վարչապետի խոսնակ

11 Նոյեմբեր, 2020 23:02
Հեղինակ՝ Մանե Գևորգյան
Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այսօր նշում են, թե տեղյակ չեն եղել առաջնագծի զարգացումներին՝ ազնիվ չեն հասարակության առաջ․ վարչապետի խոսնակ

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Սիրելի հայրենակիցներ,
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչպես խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ Ազգային ժողովում կայացած հանդիպմանը, Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստում, որին եւս մասնակցել են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ տեղի ունեցած երկու հանդիպումների ընթացքում մանրամասն եւ բաց ներկայացրել է ինչպես առաջնագծում, այնպես էլ դիվանագիտական քննարկումների հետ կապված իրավիճակը, մասնավորապես հնարավոր քաղաքական լուծումները, որոնք պայմանավորված էին նաեւ ճակատում տեղի ունեցողով։
Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այսօր նշում են, թե տեղյակ չեն եղել առաջնագծի զարգացումներին, զինված ուժերի տեխնիկական հագեցվածությանը, զորքը համալրելու խնդիրներին, քաղաքական կարգավորման քննարկումներին, այդ թվում ՌԴ նախագահի միջոցով բանակցությունների մանրամասներին, նվազագույնը ազնիվ չեն հասարակության առաջ։
Ավելին, այսօր մեր երկիրը կանգնեցնում են քաղաքացիական լարվածության շեմին՝ հանուն իրենց նեղ քաղաքական եւ նյութական շահերի»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին