Կարևոր իրադարձություններ

Սիրելի արցախցիներ, Երևանի փողոցներում մի մասնակցեք քաղաքական ինտրիգների. Արցախի նախագահ

11 Նոյեմբեր, 2020 21:27
Սիրելի արցախցիներ, Երևանի փողոցներում մի մասնակցեք քաղաքական ինտրիգների. Արցախի նախագահ

Սիրելի արցախցիներ, խորհուրդ եմ տալիս հեռու մնացեք քաղաքական այդ ընդվզումներից, քաղաքական երևույթներից: Այս մասին իր տեսաուղերձում նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ 

«Սիրելի արցախցիներ, հեռու մնացեք այդ քաղաքական ընդվզումներից ու երևույթներից: Երևանի փողոցներում մի մասնակցեք այդ պրոցեսներին: Դա հարիր չէ ղարաբաղցիներին: Ամբողջ հայությունը կանգնել է մեր կողքին, կրել են զրկանքներ, և կրում են զրկանքներ:

Գործ չունեք քաղաքական ինտրիգների հետ: Հանգիստ եղեք:  Բոլորիդ խնդիրները լուծվելու են։

Կոչ եմ անում հետ գալ Ղարաբաղ: Պետք է բոլորս հետ գանք: Այս երկու օրում ենթակառուցվածքների հարցը կլուծենք՝ ջրի, հոսանքի, գազի: Ունենք բոլոր ռեսուրսները, որպեսզի սոցիալական որեւէ խնդիր չլինի: Ինձ դիմել են հադրութցիները, թե մենք ինչ անենք: Իհարկե, առաջին հերթին պետք է պաշտպանեինք Հադրութը: Չկարողացանք, այսօր խոստանում ենք, որ անելու ենք ամեն ինչ, որ սոցիալական որեւէ խնդիր չլինի: Պարտավորվում ենք Երևանում, ապա նաև Արցախում ապահովել նրանց այն նվազագույն պայմաններով»,- ասաց ԱՀ նախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին