Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    512

  • EUR

    596,5
    610,5

  • RUB

    6,58
    6,86

Կարևոր իրադարձություններ

Վրաերթ Առնո Բաբաջանյան փողոցում․ կա զոհ

11 Նոյեմբեր, 2020 21:17
Վրաերթ Առնո Բաբաջանյան փողոցում․ կա զոհ

Նոյեմբերի 11-ին, ժամը 16։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի սկզբնամասում քաղաքացին վրաերթի է ենթարկվել (գտնվում է երթևեկելի հատվածում)․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սամվել Ղ․) վրաերթի է ենթարկել Գառնիկ Կ․-ին (ծնված 1941 թ․)։

Փրկարարները Գառնիկ Կ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ մահացել է։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին