Կարևոր իրադարձություններ

Որոշ լրատվականներ Գրիգորի Սահակյանի մասին նախագահի խոսքը լուսաբանել են հակառակ՝ բացասական ընկալմամբ․ Վահրամ Պողոսյան

11 Նոյեմբեր, 2020 20:47
Հեղինակ՝ Վահրամ Պողոսյան
Որոշ լրատվականներ Գրիգորի Սահակյանի մասին նախագահի խոսքը լուսաբանել են հակառակ՝ բացասական ընկալմամբ․ Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ

Հանրապետության նախագահի՝ այսօր ուղիղ եթերով հանդես գալուց հետո որոշ լրատվականներ Գրիգորի Սահակյանի մասին նախագահի խոսքը լուսաբանել են հակառակ՝ բացասական ընկալմամբ: Պատերազմի առաջին օրերից սկսած՝ հայրենիքի հանդեպ նրա մատուցած ռազմական բնույթի ծառայություններն արժանի են միայն բարձր գնահատականի, և պատահական չէ, որ վերջինս նախագահի կողմից հատուկ խրախուսանքի է արժանացել:

Խնդրում եմ շտկել»։

 

Լրահոս

Դիտել ավելին