Կարևոր իրադարձություններ

Անչափ ցավալի է, որ այս պահին օտարն ավելի լավ է պատկերացնում մեր հիվանդությունն ու դրա բուժման հնարավորությունները, քան մենք՝ հայերից շատ-շատերը. Սենոր Հասրաթյան

11 Նոյեմբեր, 2020 20:24
Հեղինակ՝ Սենոր Հասրաթյան
Անչափ ցավալի է, որ այս պահին օտարն ավելի լավ է պատկերացնում մեր հիվանդությունն ու դրա բուժման հնարավորությունները, քան մենք՝ հայերից շատ-շատերը. Սենոր Հասրաթյան

Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Անչափ ցավալի է, որ այս պահին օտարն ավելի լավ է պատկերացնում մեր հիվանդությունն ու դրա բուժման հնարավորությունները, քան մենք՝ հայերից շատ-շատերը...

Դա հասկանալու համար մեզ անհրաժեշտ է ունենալ, ինչպես արցախցին կասեր, «քթի ծակ». այլ ոչ թե թույլ տրված սխալների վրա անիմաստ ծանրանալու ժամանակավրեպ ջղաձգումներ...

Հարկավոր է ինքնակազմակերպվել և շարունակել կատարել այն, ինչը կարող է ստիպել հակառակորդիդ հաշվի նստել քո հետ: Համոզված եղեք, միայն այդ դեպքում կարող են մեզ հասկանալ ինչպես մեր բարեկամները, այնպես էլ թշնամիները...»։

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին