Կարևոր իրադարձություններ

Դավաճաններ փնտրող քաղաքական գործիչները հատ-հատ թող ներկայացնեն իրենց տղաների, իրենց մասնակցությունը. նկարվելը չեմ ասում. Արայիկ Հարությունյան

11 Նոյեմբեր, 2020 20:15
Դավաճաններ փնտրող քաղաքական գործիչները հատ-հատ թող ներկայացնեն իրենց տղաների, իրենց մասնակցությունը. նկարվելը չեմ ասում. Արայիկ Հարությունյան

Այն կանայք, որոնք արդեն Ֆեյսբուքում սկսել են իրենց վայրահաչոցն իմ և այլ ղեկավարների նկատմամբ, բացի զոհվածների հարազատներից, որոնք իրավունք ունեն բոլորիս անվանել դավաճաններ, ձեր ամուսինների ու տղաների տեղն եմ ման գալու: Ֆեյսբուքի ուղիղ եթերում այս մասին ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Իհարկե, մի մասը եղել են առաջնագծում, կռվել են, իրավունք ունեն, մյուսները՝ ոչ»,- հավելեց ԱՀ նախագահը։

Արցախի նախագահը իր ուղերձում անդրադարձավ նաև այսօր Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին՝ հայտարարելով, որ այն քաղաքական գործիչները, որոնք այսօր փորձում են դավաճաններ փնտրել, հատ-հատ թող ներկայացնեն իրենց տղաների, եղբայրների, իրենց մասնակցությունը պատերազմին․

«Նկարվելը չեմ ասում, որտե՞ղ եք եղել, առաջնագծում պետք է լինեիք։ Ում հարցնում ենք՝ եղել են Օմարում։ Օմարում, այո՛, շատ ծանր ճակատամարտ ենք ունեցել մի քանի օր՝ շնորհիվ զինվորականների, կարճ ժամկետում կարողացել ենք վերականգնել դիրքերը, որևէ մեկն իրեն չվերագրի։ Սելֆի անելով խաբել եք ազգին՝ գտնվում ենք առաջնագծում։ Զինվորի կարիք ունեինք։ Այո՛, մենք ունեինք խնդիրներ, ԱԹՍ-ներից պաշտպանվելու խնդիր ունեինք, և այլն։ Հիմնական պատճառը, հիմնական դավաճանը բոլորս ենք, որ զինվորներին թողել ենք մենակ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին