Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ-ը ողջունում է ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը. Ստանիսլավ Զաս

11 Նոյեմբեր, 2020 18:43
ՀԱՊԿ-ը ողջունում է ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը. Ստանիսլավ Զաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, գրում է ТАСС-ը։

«Մենք դրական ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման փաստը։ Դա հնարավոր դարձավ նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից համապատասխան հայտարարություն ստորագրելուց հետո: Ողջունում ենք բոլոր այն գործողությունները, որոնք տանում են դեպի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և արյունահեղությունը դադարեցնելուն: ՀԱՊԿ - ում բազմիցս հակամարտող կողմերին կոչ են արել վերադառնալ հրադադարի ռեժիմին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը կարգավորել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով», - ասել է նա:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև դրական է գնահատել Լեռնային Ղարաբաղ ռուսական խաղաղապահ զորակազմ մտցնելու որոշումը:

«Կարծում ենք, որ ռուս խաղաղապահների տեղակայումը հակամարտող կողմերի կողմից ուժի չկիրառման էական զսպող գործոն է: Կրկին հիշեցնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով», - նշել է Զասը:

 

Լրահոս

Դիտել ավելին