Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    508
    515

  • EUR

    609,5
    625,5

  • RUB

    6,63
    6,93

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Շահումյան գյուղում

11 Նոյեմբեր, 2020 17:41
Հրդեհ Շահումյան գյուղում

Նոյեմբերի 11-ին, ժամը 14:19-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի կամուրջի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:39-ին, մարվել` 15:11-ին: Այրվել է 1 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ 400 թթենու տնկի։

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին