Կարևոր իրադարձություններ

Շարունակեք վստահել մեր բանակին այնպես, ինչպես վստահել եք պատերազմի օրերին. պատգամավոր

11 Նոյեմբեր, 2020 17:17
Հեղինակ՝ Սոֆյա Հովսեփյան
Շարունակեք վստահել մեր բանակին այնպես, ինչպես վստահել եք պատերազմի օրերին. պատգամավոր

 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հարգելի ժողովուրդ , ես նկատում եմ տարատեսակ քննարկումներ բանակի և ԳՇ պետի հայտարարությունից հետո , ձեզ խնդրում եմ չմոռանալ բանակի ամիս ու կես կազմակերպված, փառահեղ պատերազմի մասին և այդ ամենի կազմակերպման ու պատասխանատու անձանց մասին ։ Ստեղծված իրավիճակի պատասխանատուն բոլորս ենք , բայց բանակին և հրամկազմի թուլացումը և բանակին քաղաքական խաղերի մեջ ներքաշելը կլինի մեր երկրի վերջնական կործանումը ։
Հանգիստ թողնենք բանակը և մտածենք զինվորների անվտանգության մասին ։
Խնդրանքս վերաբերում է բոլորին ։
Սթափությունը չկորցնեք և թացը չորից տարբերեք։
Շարունակեք վստահել մեր բանակին այնպես ինչպես վստահել եք պատերազմի օրերին ։ Չմոռանաք որ մենք կռվել ենք թուրք ադրբեջանցի արաբ տերորիստների հետ 1 /100 հարաբերությամբ ։
Հարգանքով ձեր Սոֆյա ։

 

Լրահոս

Դիտել ավելին