Կարևոր իրադարձություններ

Էջմիածնի Սպանդարյան փողոցում ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են

11 Նոյեմբեր, 2020 16:17
Հեղինակ՝ Էջմիածնի քաղաքապետարան
Էջմիածնի Սպանդարյան փողոցում ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են

Էջմիածնի Սպանդարյան փողոցում ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են։ Այս մասին տեղեկացրին Էջմիածնի քաղաքապետարանից։

Հիմնանորոգումն իրականացվում է 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ համայնքի 55% համաֆինանսավորմամբ: Ծրագրում ներառված Սպանդարյան փողոցի ասֆալտապատվող հատվածի մակերեսը կազմում է 9680 քմ:

Փողոցի հիմնանորոգման աշխատանքների շրջանակում կատարվել է եզրաքարերի փոխարինում, կառուցվել է ջրահեռացման համակարգ, հատուկ տեխնիկայի միջոցով դուրս է բերվել ասֆալտի նախկին շերտը:

Այս պահին Սպանդարյան փողոցում ընթանում են ասֆալտապատման ակտիվ աշխատանքներ՝ քաղաքապետարանի համապատասխան մասնագետների վերահսկողությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին