Կարևոր իրադարձություններ

ՌԴ պաշտպանության նախարարը թուրք գործընկերոջ հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը

11 Նոյեմբեր, 2020 15:07
ՌԴ պաշտպանության նախարարը թուրք գործընկերոջ հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը

Ռուսաստանի Պաշտպանության բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն 24 ժամվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործընթացը: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ՊՆ-ն. հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսով բանակցություններ է վարել Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ», - նշել է Պաշտպանության նախարարությունը:

Ինչպես հայտնում է Պաշտպանության նախարարությունը, Շոյգուն իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»:

Նախորդ օրը նա արդեն հեռախոսազրույց էր ունեցել Աքարի հետ: Կողմերը քննարկել էին իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Սիրիայում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին