Ռուսաստանի Պաշտպանության բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն 24 ժամվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործընթացը: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ՊՆ-ն. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսով բանակցություններ է վարել Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ», - նշել է Պաշտպանության նախարարությունը:
Ինչպես հայտնում է Պաշտպանության նախարարությունը, Շոյգուն իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»:
Նախորդ օրը նա արդեն հեռախոսազրույց էր ունեցել Աքարի հետ: Կողմերը քննարկել էին իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Սիրիայում: