Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանն ու ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարը քննարկել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր

11 Նոյեմբեր, 2020 14:48
Դավիթ Տոնոյանն ու ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարը քննարկել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր

Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ խաղաղապահ զորախմբի արագ կազմավորման և առաքելության ձևավորման համար, պատրաստակամություն հայտնել համակողմանի աջակցություն ցուցաբերել առաքելության ընթացքում:

Հանդիպման ժամանակ քննարկվել են խաղաղապահ ստորաբաժանման կողմից առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին