Կարևոր իրադարձություններ

Բազմաթիվ վիրավոր զինվորներ այժմ ապաքինման փուլում են և ձեր արյունատվության կարիքն ունեն. Արյունաբանական կենտրոն

11 Նոյեմբեր, 2020 14:22
Բազմաթիվ վիրավոր զինվորներ այժմ ապաքինման փուլում են և ձեր արյունատվության կարիքն ունեն. Արյունաբանական կենտրոն

Արյունաբանական կենտրոնը տեղեկացնում է. 

«Սիրելի հայրենակիցներ, բազմաթիվ վիրավոր զինվորներ այժմ ապաքինման փուլում են և Ձեր արյունատվության կարիքն ունեն: Անհրաժեշտ է գիտակցել, որ անկախ ստեղծված իրավիճակից, անկախ մեր բոլորի տրամադրությունից՝ պետք է շարունակել նույն եռանդով ու պատրաստակամությամբ ներկայանալ արյունատվության. Ձեր արյունը կյանքեր է փրկում:

Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերն առանց բացառության:

Խնդրում ենք ներկայանալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից 13:00:

Մոտենալ անձը հաստատող փաստաթղթով»,-նշված է հայտարարությունում»:

 

Լրահոս

Դիտել ավելին