Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է. Ֆրանսիայի ԱԳ նախարար

11 Նոյեմբեր, 2020 14:01
Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Թուրքիան Եվրոպայի հետ առճակատմամբ և Միջերկրական ծովում իր գործողություններով «վտանգավոր պարույր» է հյուսում՝ հավելելով, որ թուրքական կողմի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն «արդեն սեղանին է», հայտնում է ekathimerini.com

«Բրյուսելում դեկտեմբերին տեղի է ունենալու հանդիպում: 27 անդամ պետությունները որոշել են, որ եթե Թուրքիան իր դիրքորոշումը չփոխի, նրա դեմ կձեռնարկվեն գործողություններ՝  ներառյալ հնարավոր պատժամիջոցներ, և բոլոր տարբերակները սեղանի վրա են»,- նշել է արտգործնախարարը՝ Անկարայի վարքագիծը որակելով «ռազմաշունչ և անտանելի»: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին