Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտի կենտրոնում ամբողջությամբ այրվել է մասնավոր սեփականություն հանդիսացող հանրախանութ. ԱՀ ԱԻՊԾ

11 Նոյեմբեր, 2020 13:32
Հեղինակ՝ ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
Ստեփանակերտի կենտրոնում ամբողջությամբ այրվել է մասնավոր սեփականություն հանդիսացող հանրախանութ. ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են․

Լուսադեմին Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել: Քաղաքի կենտրոնում դեռևս չպարզված հանգամանքներում ամբողջությամբ այրվել է մասնավոր սեփականություն հանդիսացող հանրախանութ:

ԱՀ ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները կանչը ստանալուց անմիջապես հետո մեկնել են դեպքի վայր և կատարել հրդեհաշիջման աշխատանքներ, միաժամանակ, հնարավորինս փրկել խանութում առկա գույքը:

Դեպքի վայրում աշխատանքներին հետևել է նաև ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին