Կարևոր իրադարձություններ

Պարտությունը երեկ չեղավ. պարտության արմատը գտնելու համար էսօրվա «միտինգը» հարմար տեղը ու ձեւը չի. Արմեն Խաչատրյան

11 Նոյեմբեր, 2020 11:31
Հեղինակ՝ Արմեն Խաչատրյան
Պարտությունը երեկ չեղավ. պարտության արմատը գտնելու համար էսօրվա «միտինգը» հարմար տեղը ու ձեւը չի. Արմեն Խաչատրյան

ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պարտությունը ծանր է։
Պատերազմի պատճառների, պարտության պատճառների, ստեղծված իրավիճակի պատճառների, մնացած բոլոր հանգամանքների ու պատճառների մասին դեռ բազմաշերտ վերլուծություն է պետք ու դրա համար պետք է կայունություն։
Անպատասխան հարց չպետք է մնա։
Պարտությունը երեկ չեղավ։ Պարտության արմատը գտնելու համար էսօրվա "միտինգը" հարմար տեղը ու ձեւը չի։ Էդ "միտինգը" պարտությունից խուսափողների միտինգն է նաեւ, մեղքը ուրիշների վրա գցելու միջոց։
Պարտությունը 98-ի հեղաշրջումից սկսվեց, 2008-ին Երեւանում սեփական քաղաքացիներին գնդակահարելու միջոցով շարունակվեց, ավարտվեց 2018-ին, իսկ 2020-ին ստորագրվեց։
Ամեն ինչ հասկանալու, վերլուծելու, ու ճանապարհներ գտնելու համար հիմա միայն կայունություն է պետք, քաղաքացիական պատերազմը կամ բախումները բացառելու գերջանքեր են պետք։ Դավաճանություն կլինի դրանք թե կազմակերպելը, թե չկանխելը, երկուսն էլ, հավասարապես։ Դավաճանություն Հայաստանի ու Արցախի առջեւ։
Արցախը կա, վիրավոր, արնաքամ, Արցախում սրանից առաջ 3000 տարի հայեր են ապրել եւ դեռ այդքան էլ շարունակելու են այնտեղ հայեր ապրել։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին